Եվրամիությունը Ադրբեջանին 1,2 մլն եվրո է հատկացրել
Աշխարհ
Եվրոպական միությունը Ադրբեջանին 1,2 մլն եվրո է հատկացրել ազգային վիճակագրական համակարգը կատարելագործելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ»-ը, հայտարարել է Ադրբեջանի պետվիճկոմի նախագահ Թահիր Բուդաղովը:
«Ազգային վիճակագրական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում Ադրբեջանի վիճակագրության գծով պետկոմիտեին աջակցություն» թվինինգային նախագծին նվիրված միջոցառման ժամանակ Բուդաղովն ասել է, որ նախագիծը կազմված է 5 բաղադրիչներից. աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով վիճակագրական, այդ թվում' բնակչության եկամուտների, կյանքի պայմանների, հաշմանդամության եւ զբոսաշրջության գծով տվյալների ղեկավարման եւ վիճակագրական տեղեկության տարածման կատարելագործում:
Նախագիծը կշարունակվի երկու տարվա ընթացքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից