Զիկա վիրուսը բռնկվել է Եվրոպայում
Աշխարհ
ԶԼՄ-ները հայտնում են Դանիայում և Շվեդիայում արձանագրված Զիկա մահացու վիրուսի վարակման առաջին դեպքերի մասին: Վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև ԱՄՆ-ում և Արգենտինայում:
Ինչպես հաղորդում է Helsingborgs Dagbladը, չնայած առաջին հայտնաբերված հիվանդի, Շվեդիայում վիրուսի տարածումը քիչ հավանական է, որ պայմանավորված է նրա համար ոչ պատշաճ կլիմայական պայմաններով: Համաճարակը փոխանցում են մոծակները, որոնք չեն ապրում Շվեդիայի կլիմայում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, մարդը, ում մոտ հիվանդությունը բացահայտել են բժիշկները, ավելի վաղ այցելել էր Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրները:
Հիշեցնենք, որ վիրուսը առանձնապես վտանգավոր է համարվում հղի կանանց համար, քանի որ կարող է անդառնալի փոփոխություններ առաջացնել պտղի օրգանիզմում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից