Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին «Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումը Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ 

Տաք-տաք աշխատատեղերն սպասում են ձեզ...

Վերլուծական

Սիրելի՛ ընթերցողներ, մի հարց տամ ձեզ՝ դուք, ընդհանրապես, հետևո՞ւմ եք մեր նախարարների կողմից տրվող հարցազրույցներին:

Միգուցե շատերդ հիմա մտածեցիք՝ իսկ ո՞րն է, առհասարակ, դրա իմաստը: Գուցե և դուք ճիշտ եք. ի՞նչ իմաստ ունի անել մի բան, որը ոչ մի իմաստ, ըստ էության, չի կարող ունենալ: Ասածիս մեջ համոզվելու համար խորհուրդ եմ տալիս ձեզ ծանոթանալ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի տված վերջին հարցազրույցին, երբ նա մի շարք լրագրողների ներկայությամբ հանդես եկավ ցնցող հայտարարությամբ՝ իր խոսքում հնչեցնելով բավական վիճելի տեսակետ, համաձայն որի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները հիմա արդեն կարող են միանգամայն նպատակահարմար համարել Հայաստանում աշխատելը, քանի որ, նրա խորին համոզմամբ, ՀՀ-ում ևս կան համապատասխան աշխատատեղեր, պարզապես ամբողջ հարցն այն է, թե ինչքան են վճարում դրսում և ինչքան՝ այստեղ:

Համաձայնե՛ք, որ ինչում-ինչում, բայց Գաբրիելյանին մեղադրել ավելորդ հոռետեսության մեջ, որևէ մեկը ոչ մի կերպ չի կարող. ամեն բան հրաշալի է, աննման՝ մանավանդ հայրենի խոպանչիների կյանքում, որոնք, եթե չեք մոռացել, կապված Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակի, ռուբլու անկմամբ պայմանավորված ֆինանսական ճգնաժամի հետ՝ ներկայումս հայտնվել են անելանելի վիճակում. չգիտեն ի՞նչ անել, ինչպե՞ս շարժվել, գնա՞լ արտագնա աշխատանքի, թե՞ մատնվել այստեղ սովամահության, քանի որ ներկայիս պայմաններում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելն անիմաստ է դարձել:

Բայց այս ամենի մասին, պարզվում է, գիտենք միայն մենք, իսկ ահա նրանք, որոնք ի պաշտոնե պարտավոր էին օր առաջ իմանալ ու կանխատեսել երկրում ստեղծված տագնապալի իրավիճակը, զբաղված են ինքնախաբեությամբ ու հանրությանը խաբելով: Եթե հետևենք Գաբրիելյանի տրամաբանությանը ու փորձենք ըմբռնել ասածի բուն իմաստը, կհանգենք այն եզրակացությանը, որ Հայաստանում աշխատատեղերի ավելցուկ է գոյացել. գործը կա, աշխատող չկա, ծույլ ենք ու ագահ, չենք բավարարվում հայրենիքում վաստակածով:

Ամեն տարի Հայաստանից Ռուսաստան է մեկնում աշխատանքի մոտավորապես 500 000 հայորդի, որոնց՝ կյանքի համար վաստակելու միակ ճանապարհը, ցավոք, օտարի համար բանվորություն անելն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, սպասե՛ք, մի շտապե՛ք մեկնել արտերկիր, Վաչե Գաբրիելյանը ձեզ համար հատուկ առաջարկ ունի. ուղիղ կես միլիոն աշխատատեղ Հայաստանում ձեզ է սպասում, 500 000 աշխատատեղ: Թո՛ւյլ տվեք պարզապես մի փոքրիկ նկատառում անել. առաջարկվող աշխատանքների դիմաց դուք կարող է, կրկնում եմ՝ կարող է (ասածս 100%-անոց չէ) վարձատրվեք ամսական, ասենք, 40 000 դրամով: Իսկ ի՞նչ է, մի՞թե 40 000-ը փող չէ, օրինակ վերցրեք Վաչե Գաբրիելյանից, ում համար նույնիսկ ամսական 10 000 դրամը զգալի գումար է կազմում, չէ՞ որ նա պետական պաշտոնյա է, ում աշխատավարձն առանձնապես «աչքի չի ընկնում» իր ծավալներով:

Այսքանից հետո կցանկանայինք մի անհարմար հարց ուղղել պարոն պաշտոնյային՝ դեռ մի կողմ թողնելով նրա կողմից հնչեցրած 500 000 թվի ծագումնաբանության հարցը: Դուք՝ ինքներդ, կարո՞ղ եք ամսական 40,50,60 հազար դրամով ապրել, ընտանիք կերակրել, ինչ-որ կերպ կենսավարել: Ո՞չ, իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ հասարակ ժողովուրդը սնվում է բացառապես օդով ու միանգամայն ընդունակ է նշված գումարով հոգալ սեփական կարիքները: Հարց, որը, համաձայնե՛ք, ավելի շատ հռետորական ժանրից է, քան իրական կյանքից բխող, որովհետև նախ՝ նման քանակի աշխատատեղեր չկան Հայաստանում, իսկ եթե ինչ-որ կերպ ենթադրենք, որ առկա էլ են, ապա դրանց դիմաց առաջարկվող աշխատավարձերն այնքան չնչին են, որ պարզապես աշխատելն է դառնում անիմաստ, ինչից էլ բխում է, որ Հայաստանում, որքան էլ ոմանք փորձեն իրավիճակը նկարագրել վարդագույն երանգներով, աշխատանք չկա, չկա և վերջ: Բայց մի՞թե այս ամենը Վաչե Գաբրիելյանին հուզում է, բա իրան սա պե՞տք է. ուզում է լինել, ուզում է՝ ոչ: Ինչպես ուզում են, թո՛ղ հասարակները պահեն սեփական գլուխները, պարոնին ի՞նչ դրանից: Ինքը շատ ավելի կարևոր գործեր ու հոգսեր ունի, օրինակ՝ ինչպես պլանավորել օրը, որ մի փոքր էլ կյանքի հաճույքներից օգտվելու ժամանակ գտնի. բա էլ ինչո՞ւ է աշխատավարձ ստանում, կյանքի հաճույքները վայելել է, չէ՞, պետք, չէ՞ որ ասում են՝ կյանքը կարճ է…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակը
Ամենադիտված