«ՀԺ». Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ. ուղղությունն արդեն հայտնի է
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձևում մեծ տեղ է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերևս մեծ ջանասիրությամբ կօգտագործի:
Դատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ: Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները:
Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ պատվիրակության և ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը զեկույցի պատրաստման գործում, Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների և հանձնառությունների հետ:
«Վեհաժողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել այս և նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում»,- գրված է բանաձևում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից