Ամստերդամում ոստիկանությունը ներխուժել է օպերային երգչի բնակարան` նրա երգը ճիչ համարելով
Աշխարհ
Ամստերդամում ոստիկանները ներխուժել են օպերային երգչի բնակարան' նրա երգելը որպես ճիչ ընդունելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է NL Times-ը: Արտիստի անունը չի նշվում: Երգչի հարևանը համարել է, թե նա դարձել է ընտանեկան բռնության զոհ և ոստիկանությանը պատմել է սարսափելի ճիչի մասին: Իր հերթին ոս տիկանությունը տեղում լսել է ճիչեր, իսկ երգիչը դռանը չի մոտեցել, մինչև դուռը չեն ջարդել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ' պարզվել է, որ երգիչը տանը միայնակ է եղել, և ականջակալներով օպերա է լսել ու երգել: Ոստիկանությունը, հարևանը և երգիչը հումորով են ընդունել պատահարը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում