Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

Հետաքրքիր է՝ վրացիներից ինչով ենք պակաս

Վերլուծական

Վերջին օրերս, նկատած կլինեք, մեկը մյուսի հետևից սկսեցին հրապարակվել միջազգային հեղինակություն վայելող ընկերությունների կողմից ներկայացված վիճակագրական տվյալներ, որոնք հիմնականում վերաբերում էին աշխարհի այս կամ այն երկրներում առկա կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ կատարած հետազոտություններին:

Այդ ընկերություններից ամենահեղինակավորների թվում գտնվող «Թրանսփերնսի ինթերնեյշնլ»-ի կողմից կատարված վերջին հետազոտությունները, օրինակ, փաստում են, որ մեր երկիրն աշխարհի երկրների վարկանշային աղյուսակում հայտնվել է միջին դիրքերում՝ 90-100-րդ տեղերի միջակայքում, ինչը համարել բավարար ոչ մի կերպ չի կարելի: Ճիշտ է՝ նույն Ադրբեջանը շատ ավելի ցածր տեղում է հայտնվել, բայց բոլորս ենք հասկանում, որ եթե ուզում ենք այս երկիրը երկիր դարձնել, ապա չենք կարող որպես հնարավորի նշաձող մեզ համար սահմանել Ադրբեջանը, քանի որ աշխարհին է հայտնի՝ այնտեղ պարզապես միջնադարյան Արևելքին բնորոշ քաղաքական բարքեր են հաստատված, ինչով էլ, խոշոր հաշվով, պայմանավորված է այս երկրի դեգրադացումը:

Իսկ ահա օրինակ՝ մեր հյուսիսային հարևան Վրաստանն այս առումով իսկական տարածաշրջանային չեմպիոն է. 30-40-րդ տեղերի միջակայքում է նրա պատվավոր տեղը, ինչը, համաձայնե՛ք, ամենևին էլ վատ չէ մի երկրի համար, որն անցյալում որոշ կետերով նույնիսկ մեզանից հետ էր ընկած. մարդիկ սթափվեցին, հասկացան, որ նման կերպ այլևս շարունակել չի կարելի ու իրենց երկրում խորքային փոփոխություններ նախաձեռնեցին՝ վերջ տալու երկիրը ներսից կրծող այդ անիծյալ ժանտին: Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված, մեր բանուգործի անունը ի՞նչ է, ո՞վ կասի. իմիտացիա, ահա այն տերմինը, որը լավագույնս է բնորոշում իշխանությունների վարքագիծը՝ մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում: Լա՛վ, մենք վրացիներից պակա՞ս ենք, որ այդպես էլ չենք կարողանում մեր մեջ ուժ գտնել ու մեկընդմիշտ կտրել կոռուպցիայի պորտալարը: Մի՞թե նրանք ավելի մոտ են քաղաքակրթությանը, քան՝ մենք:

Որքան ինձ է հայտնի՝ մենք քաղաքակրթությանը տված մեր արժեքներով հետ չենք մնում վրացիներից. մենք էլ ենք ծնել զավակներ, որոնք իրենց անգնահատելի լուման են ներդրել մարդկային քաղաքակրթության զարգացման գործում: Ուրեմն՝ ինչո՞ւ են վրացիները մեզանից 3 անգամ ավելի լավ դիրքերում հայտնվել, ինչո՞ւ են նրանք տարածաշրջանի գերազանցիկները, իսկ մենք բավարարվում ենք ընդամենը 3 ստանալով: Ոմանք, անշուշտ, նման պատկերի առկայությունը կարող են բացատրել ներկայիս Վրաստանի՝ Արևմուտքին առավել մոտ կանգնած լինելով. ընտրելով Եվրոպան՝ վրացիները փորձում են մեկընդմիշտ ձերբազատվել սովետական խայտառակ ավանդույթներից և զարգացման մի նոր փուլ թևակոխել: Հրաշալի է: Առաջին հայացքից՝ խիստ տրամաբանական պատասխան: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ բոլորիս հայտնի Ուկրաինան չի հետևում վրացիների օրինակին ու արմատախիլ չի անում կաշառակերությունն ու հովանավորչությունը, որ, ասում են, տիտանական ծավալների է հասել այս երկրում: Ուրեմն՝ խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ իրականում. այն ներհասարակական է:

Նույն միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանն այն քիչ երկրների շարքերում է, որոնց հասարակությունները բավական իներտ են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. մենք պայքարող տեսակից վերածվել ենք տրտնջացողների ամբոխի, ինչը, գոնե մեր պարագայում, աններելի է, հային՝ ոչ սազական:

Իհարկե, մենք կարող էինք հիմա ամեն ինչում սկսել մեղադրել կառավարությանը, իշխող վերնախավին, առանձին անհատների, ում անունները միշտ էլ ԶԼՄ-երի առաջին շարքերում են հայտնվում, սակայն մեր կարծիքով՝ խնդիրը միայն չինովնիկների մեջ չէ. հասարակներս ևս երբեմն դեմ չենք լինում ծանոթի, փողի ու էլի եսիմ ինչի օգնոթյամբ, երբ իհարկե դա մեր անձնական շահերից է բխում, սեփական գործերն առաջ տանել: Ա՛յ այստեղ է, որ մեզանից յուրաքանչյուրն անելիք ունի՝ նախևառաջ սեփական արժեհամակարգը կարգի բերելու առումով, առանց որի լավագույն դեպքում ստիպված ենք լինելու դոփել միջին հորիզոնականներում՝ առանց ապագայի որևէ հույսի:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված