400 մարդ է թունավորվել Քանզաս Սիթիի ռեստորան-թատրոնի շոուի ընթացքում
Այլ
Վերջին երկու շաբաթվա թնթացքում շուրջ 400 մարդ Է հայտնել տկարության մասին Քանզաս Սիթիի New Theatre Restaurant-ում կայացած թատերական ներկայացումներից հետո: Այդ մասին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Քանզասի նահանգի բժշկական իշխանություններին:
Լաբորատոր հետազոտությունները հաստատել են չորս տուժածների մոտ նորովիրուսի առկայությունը, որը հարուցում Է ստամոքսի ցավեր, փորլուծ եւ սրտխառնոց:
Քանզասի նահանգի առողջապահության նախարարությունը խնդրանքով դիմել Է բոլոր նրանց, ովքեր վերջերս այցելել են թատրոն, մասնակցելու հարցմանը, որը զանգվածային թունավորման հետաքննության բաղկացուցիչ մասն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից