Պետդեպը հաստատել է Հիլարի Քլինթոնի 22 գաղտնի նամակներում պետական գաղտնիքի առկայությունը
Աշխարհ
ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 22 նամակները, որոնք նա ուղարկում էր մասնավոր փոտարկղով, պետական գաղտնիք էին պարունակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Այդ նամակագրությունից քսաներկու փաստաթուղթ պարունակում է տեղեկություն, որը կարող է հատուկ գաղտնի լինել, պետական գաղտնիքի օբյեկտ հանդիսանալ», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այդ 22 նամակներից 18-ը հասցեագրված են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այդ տեղեկատվությունը ևս գաղտնի է, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է տեղեկության պաշտպանության մասին՝ ստացված նախագահի կողմից:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում