«Ջեյշ ալ-Իսլամ» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումները կարող են մտնել Ժնևում սիրիական ընդդիմության պատվիրակության մեջ. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Սիրիական ընդդիմության պատվիրակության կազմի մեջ, որը հունվարի 30-ին ներկա կգտնվի Ժնևում կայանալիք բանակցություններին, կարող են մտնել «Ջեյշ ալ-Իսլամ» և «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այդ հարցը դեռևս պարզ չէ մեզ համար, քանի որ վերջին տեղեկության համաձայն, որը մենք ստացել են, դա այն է, որ այդ խմբերի ներկայացուցիչները իրենք են հրաժարվել միանալ Էր Ռիադի ընդդիմադիր պատվիրակությանը, սակայն վերջին բանը, որ ես լսել եմ, իբր նրանք մտնելու են այդ պատվիրակության կազմի մեջ», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում «Ջեյշ ալ-Իսլամ»-ի և «Ահրար աշ-Շամ»-ի մասնակցությունը բանակցություններին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից