Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

Մահացու վտա՞նգ, թե՞ կեղծ պատճառաբանություն

Վերլուծական

Ինչպես, հավանաբար, շատերդ տեղեկացել եք, «Россельхознадзор»-ի՝ հունվարի 20-ի որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Արգելքը, պարզվում է, պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Բանն այն է, որ մեծ ռիսկեր են առաջացել, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան, ինչի հետևանքով էլ ռուսները որոշել են միառժամանակ կասեցնել մսամթերքի ներմուծումը Հայաստանից: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով նույնիսկ ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել էր Հայաստան:

Այս ամենից հետևում է, որ մեր բարեկամ երկրում բավական լուրջ ուշադրություն են դարձնում սննդի անվտանգության խնդրին, ինչը, համաձայնե՛ք, միայն դրական օրինակ կարող է հանդիսանալ մերոնց համար, ովքեր, եթե անկեղծորեն ինքներս մեզ խոստովանենք, երբեք էլ առանձնապես չեն փայլել այդ առումով: Իհարկե, իդեալականացնել Ռուսաստանում սննդի անվտանգությունը վերահսկող մարմնի ողջ գործունեությունը ոչ ոք չի պատրաստվում, բայց, որ այստեղ այդ առումով մի քանի անգամ մեզանից առաջ են անցել, փաստ է: Դաբաղի հետ կապված խնդրին առավել խորն անդրադարձավ Հայաստանում լայն մասսայականություն վայելող հեռուստաընկերություններից մեկը, որն իր տաղավար էր հրավիրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետին, ինչպես ասում են, առաջին ձեռքից մանրամասները ճշտելու: Սույն պաշտոնյան, չնայած ակնառու փաստերին, շարունակում էր պնդել իր այն թեզը, թե Հանրապետությունում գրանցվել է ընդամենը մեկ դեպք' փորձելով արդարացնել իր կողմից վերահսկվող մարմնի ակնհայտ բացթողումը: Իրականում ի՞նչ է կատարվում Հայաստանում կամ որքանո՞վ է անվտանգ այն միսը, որ երկար-բարակ ճանապարհ կտրելուց հետո հայտնվում է մեր սեղաններին: Ենթադրել, թե ռուսները դաբաղի միայն մեկ դեպքի պատճառով մինչև գարնան կեսեր կարգելափակեին Հայաստանից մսամթերքի արտահանումը ՌԴ, վիճելի է տեսակետ է: Կարծում ենք՝ սխալ չէր լինի ենթադրելը, որ իրականում դեպքերը բավական շատ են, պարզապես մերոնք, ելնելով ինչ-ինչ նկատառումներից, նախընտրում են թաքցնել իրական պատկերը մեզանից: Պատճառը, ըստ մեզ, որոշ արտադրողների բիզնեսին չվնասելու ցանկությունն է. սա այն դեպքերից է, երբ պետությունը, փորձելով խրախուսել արտադրողներին, այդ անում է հասարակ ժողովրդի առողջության հաշվին: Թե որքանով է այդ ամենն արդարացված, կարծում ենք' նույնիսկ քննարկման արժանի էլ չէ, քանի որ դժվար թե գտնվի մեկը, ով սեփական առողջությունը կարող է ստորադասել փողին:

Այն, որ Հայաստանում սննդի անվտանգության վերահսկման առումով խնդիրները անսպառ են, հայտնի ու անհերքելի իրողություն է: Մենք, մի տեսակ, վարժվել ենք նրան, որ զանազան սուպերմարկետներում կամ այլ խոշոր խանութներում, մեզ կարող են առաջարկել ժամկետանց ու նույնիսկ հոտած ապրանքներ, որոնց ո՛չ ծագումն է հայտնի, ո՛չ էլ՝ բաղադրությունը:Սա խնդիր է, որը, չնայած երկար տարիներ է, ինչ քննարկվում է զանազան հարթակներում, բարձրաձայնվում այս կամ այն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ոչ մի կերպ իր լուծումը չի գտնում: Ինձ հետաքրքրում է, եթե Ռուսաստանում դաբաղ բռնկվեր, արդյոք մեր պետական մարմնները միջոցներ կձեռնարկեի՞ն՝ արգելելու համար ՌԴ-ից համապատասխան մթերքի ներկրումը, թե՞ աչք կփակեին դրա վրա' ռուսների աչքն է՛լ ավելի խորը մտնելու ակնկալիքով:

Համաձայնե՛ք, որ որևէ մեկը չի կարող ռուսներին նախատել՝ սեփական ժողովրդի մասին հոգ տանելու հետ կապված. մարդիկ գործում են չափազանց գրագետ ու օպերատիվ՝ հետամուտ լինելով նախևառաջ սեփական քաղաքացիների առողջությանը: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Մենք, ինչպես միշտ, ամեն ինչում ցանկանում ենք մեր դեմ նյութած դավադրություն տեսնել. հնչում են կարծիքներ, թե ռուսների նմանօրինակ պահվածքը տեղին չէ, և նրանք «լուն ուղտ» են դարձնում' օգտվելու առիթից և խրախուսելու իրենց տեղական գյուղացուն ու արտադրողին: Թեկուզ եթե մի պահ ենթադրենք, որ այդպես է, ապա, հետաքրքիր է, ի՞նչ վատ բան կա դրանում: Մարդիկ պարզապես հետամուտ են սեփական շահերին ու դրանք զոհ չեն դարձնում ինչ-որ անհասկանալի բաների. նրանք պարզապես աշխատում են Ռուսաստանը դարձնել ինքնաբավ երկիր, իսկ ներկրված ապրանքը, ուզես թե չուզես, դառնում է մրցակից տեղականին: Սա այն դեպքն է, երբ պետք է օրինակ վերցնել սրանից ու խստացնել ոչ միայն ներքին շուկայում կատարվող վերահսկողությունը, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ներկրվող ապրանքների նկատմամբ լրջագույն վերահսկողություն սահմանել' բացառելու համար պետական որոշ մարմինների անգործության արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները: Բարի՛ լինենք, հոգա՛նք սեփական ժողովրդի առողջության մասին, որովհետև ուրիշ ոչ ոք մեր փոխարեն դա երբեք չի անելու…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված