Ռուսաստանն առաջին անգամ փորձարկում է նորագույն Սու-35Ս կործանիչները՝ Սիրիայում մարտական պայմաններում
Աշխարհ
Ռուսաստանը մտադիր է առաջին անգամ փորձարկել նորագույն Սու-35Ս կործանիչները՝ Սիրիայում մարտական պայմաններում:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մարտական պայմաններում փորձարկվելու է չորս կործանիչ, որոնք նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոմսոմոլսկ Ամուրի վրա քաղաքում գտնվող ավիացիոն գործարանի կողմից փոխանցվել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրին:
Մի քանի օր առաջ, մարտական ինքնաթիռները թռել են Աստրախանից և Կասպից ծովի միջով, ինչպես նաև Իրանի և Իրաքի օդային տարածքից հասել Սիրիայի Լաթաքիա: Պարբերականը նշել է, որ այժմ «Խմեյմիմ» ավիաբազայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիախմբի կազմը գերազանցում է 70 ինքնաթիռների և ուղղաթիռների:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից