Թուրքիան Սիրիայում խոցել է ամերիկյան երկու ռազմական ուղղաթիռ. զոհվել է 12 ծովային հետևակային
Աշխարհ
Թուրքիայի օդուժը Սիրիայում խոցել է ամերիկյան երկու մարտական ուղղաթիռ: Որպես հետևանք՝ զոհվել է ԱՄՆ-ի 12 ծովային հետևակային: Այս մասին հաղորդում է ամերիկյան Sorcha Faal կայքը:
Սակայն, Պենտագոնը՝ ՆԱՏՕ-ում կոնֆլիկտից խուսափելու համար, որոշել է թաքցնել այդ տեղեկությունը, նշում է ռեսուրսը: Հետևաբար, ԱՄՆ-ն տեղեկություն է տարածել ԶԼՄ-ներում այն մասին, որ ամերիկյան երկու СН-53 Sea Stallion ուղղաթիռներ իրար են բախվել Հավայների երկնքում: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ նման վարկած Պենտագոնը հորինել է՝ ուղղաթիռների կործանման իրական պատճառների և մարդկանց մահվան մասին բոլոր կասկածները ցրելու համար:
Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Հոդվածում հաղորդվում է, որ ուղղաթիռը թռել է Իրաքում գտնվող ավիաբազայից դեպի Սիրիա՝ ամերիկացի և բրիտանացի հատուկջոկատայիններին բեռ հասցնելու համար: Սակայն, թուրքական կործանիչը գնդակոծել է ուղղաթիռները: Հոդվածում նշվում է, թե, իբր, ռուսական հետախուզությունն անմիջապես զգուշացրել է ԱՄՆ-ի զինվորականներին կատարվածի մասին, առաջարկել իր օգնությունը՝ անձնակազմին փրկելու հարցում, սակայն, նրանք ասացին, որ արդեն իսկ տեղյակ են այդ մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից