Ռուսական կործանիչները հզոր հարվածով կանխել են սիրիական զորքերին ԻԼԻՊ-ի հակահարվածը
Աշխարհ
ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիացիան հզոր հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են 17 ջիպ, որոնց վրա խոշոր տրամաչափի զենք, ինչպես նաև 50 գրոհային է եղել: Դրանով ռուսական ավիացիան խոչընդոտել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին ահաբեկիչների կողմից հակահարված հասցնելու փորձը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա ասել է, որ Համա նահանգում ռուսական կործանիչներն ավիահարվածի արդյունքում ոչնչացրել են ահաբեկիչների ութ զենքերն, ինչպես նաև զինամթերքներով բեռնատարը:
Իսկ Դերա նահանգում ահաբեկիչների ղեկավարները հարված էին պատրաստվում հասցնել սիրիացի զինվորականներին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից