ԱՄՆ-ի ֆիննախը «Մագնիտսկու ցուցակ» է մտցրել ևս հինգ ռուսաստանցիների
Աշխարհ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց անունները, որոնք համալրել են պատժամիջոցների «Մագնիտսկու ցուցակը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անհատական պատժամիջոցներ են սահմանվել հինգ մարդու դեմ: Նրանց թվում են. Ալեքսեյ Անիչինը, Եվգենի Անտոնովը, Բորիս Կիբիսը, Պավել Լապշովը և Օլեգ Ուրժումցևը: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Անիչինը Ռուսաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալն է, ՌԴ-ի ներքգործնախարարությանը կից Քննչական կոմիտեի նախկին պետը: Կիբիսը և Ուրժումցևը ՆԳ նախարարության քննիչներ են, իսկ Լապշովը՝ ՆԳՆ-ի Քննչական դեպարտամենտի վարչության նախկին պետը:
2012 թվականին ԱՄՆ-ն ընդունել է օրենք, ըստ որի անհատական պատժամիջոցներ են սահմանվում այն անձանց դեմ, որոնք, Միացյալ Նահանգների իշխանությունների կարծիքով՝ մեղսակից են Hermitage Capital հիմնադրամի հաշվեստուգիչ Սերգեյ Մագնիտսկու մահվանը:
Մագնիտսկին կալանավորվել է 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով և մահացել է քննչական մեկուսարանում: Մագնիտսկու կողմնակիցները գտնում են, որ նրա մահը դարձել է իրավապահ մարմինների թողտվության հետևանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից