Էրդողանը փետրվարի կեսերին կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Փետրվարի կեսերին ծրագրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Թուրքիայի նախագահի արձանագրային վարչությունում:
Ըստ տեղեկատվության' ներկայումս ճշտվում են այցի դետալները, ժամկետն ու տևողությունը:
Նշվում է, որ այցի ընթացքում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակության խորհրդի նիստը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին անգամ այցով Ադրբեջանում գտնվել էր անցյալ տարվա կեսերին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից