Հալեպի հյուսիսում սիրիական բանակը կտրել է զինյալների մատակարարման հիմնական ուղիները
Աշխարհ
Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ կտրել է Թուրքիայից Հալեպի հյուսիս ահաբեկիչների մատակարարման գլխավոր ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։
«Բանակն ու մեր մարտիկները (աշխարհազորայինները) կտրել են Մաեր-Անդան և Աազազ-Հալեպ մայրուղիները։ Այսպիսով՝ գրոհայինները կտրվել են Թուրքիայից Հալեպի հյուսիսային ծայրամասեր զինամթերքի մատակարարման ուղուց»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Սիրիացի զինվորականների տվյալներով՝ հարձակումը շարունակվում է Հալեպից հյուսիս ուղղությամբ՝ դեպի թուրքական սահման։ Մարտեր են ընթանում մոտ 3 տարի պաշարված Նուբել և Ալ-Զահրա քաղաքների մոտ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից