Չիլիում Զիկա տենդով հիվանդանալու երեք դեպք է հաստատվել
Աշխարհ
Չիլիի առողջապահության նախարարությունը Զիկա տենդով վարակվելու երեք դեպք է հաստատել երկրի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հաղորդել է 24Horas հեռուստաալիքը:
Ինչպես նշել են նախարարությունում, տենդի ախտանիշներ են հայտնաբերվել երեք երիտասարդների մոտ, որոնցից ավագը 35 տարեկան է: Ավելի վաղ նրանք ուղևորություն են կատարել Կոլումբիայում, Վենեսուելայում և Բրազիլիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում