ՄԱԿ-ը 1,4 մլրդ դոլար է խնդրել 4 մլն սիրիացի երեխաների կրթությունն ապահովելու համար
Աշխարհ
ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունները և նրանց գործընկերները խնդրում են 1,4 մլրդ դոլար հատկացնել Սիրիայում և հարևան երկրներում 4 մլն երեխայի կրթությունն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համատեղ հայտարարության մեջ, որը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում տարածվել է Սիրիայի և տարածաշրջանի երկրներին օգնություն ցուցաբերելու հարցերի շուրջ 5-րդ տ արեկան միջազգային խորհրդաժողովի նախօրեին, որը փետրվարի 4-ին բացվելու է Լոնդոնում:
«Հանդիպման նախաշեմին ՄԱԿ-ի հումանիտար խմբերը և գործակալությունները կոչ են անում 1,4 մլրդ դոլար հատկացնել, որպեսզի Սիրիայում և հարևան երկրներում օգնություն ցուցաբերվի 4 մլն երեխաների ու պատանիների՝ օգտվելու դպրոցական և արտադասարանական կրթությունից»,- ասված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում