Դոնալդ Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ շարժիչի անսարքության պատճառով
Աշխարհ
Ամերիկյան Նեշվիլ քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել միլիարդատեր և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ինքնաթիռը:
Վայրէջքի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: Ինչպես հաղորդում է Breaking 911 պորտալը, ինքնաթիռն Այովաից Արկանզաս էր թռչում:
Վայրէջքի ժամանակ ոչ Թրամփը, ոչ էլ օդանավում գտնվող այլ ուղևորներ չեն տուժել: Քաղաքական գործիչը ստիպված է եղել տեղափոխվել այլ ինքնաթիռ և շարունակել իր ճանապարհը: Ավելի ուշ, նա ապահով ժամանել է Արկանզաս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից