«Իսլամական պետության» առաջնորդի եղբորորդին զոհվել է Իրաքի օդուժի հարվածի արդյունքում
Աշխարհ
ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբորորդին զոհվել է Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածի աարդյունքում: Գրոհայինի չեզոքացումը տեղի է ունեցել Անբար նահանգում, հայտնում է Al Sumaria հեռուստաընկերությունը:
Հարվածը հասցվել է այսպես կոչված շարիաթի դատարանի շենքի վրա: Օդային հարձակման արդյունքում ալ-Բաղդադիի եղբորորդու հետ զոհվել են նաև նրան ուղեկցող ութ զինյալներ:
Աղբյուրի խոսքով՝ հարվածները հասցվել են Էր-Ռամադի քաղաքի մոտակայաքում, որը վերջերս է հետ գրավվել ահաբեկիչներից:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում