Հայտնվել է Մուամար Քադաֆիի արյունոտ մահապատժի նոր սարսափելի տեսանյութը (18+)
Աշխարհ
Մուամար Քադաֆիի կյանքի վերջին րոպեների և մահապատժի տեսանյութը տարածել է BBC հեռուստաալիքը:
Քադաֆիի ավտոշարասյունը ռմբակոծվել է Սիրտ ծայրամասում: Լիբիացի առաջնորդը երկու ոտքերի և գլխի վիրավորում է ստացել: Նրան քաշել են դեպի ճանապարհ, որտեղ էլ բռնել են ապստամբները:
Տեսանյութում մեծ թվով զինված մարդիկ են երևում: Նրանք հայհոյանքներ են տալիս Քադաֆիի հասցեին: Ինքը՝ Ջամահիրիի ղեկավարն ամբողջովին արյան մեջ է թաթախված: Նա հանգիստ նստած է՝ զինյալներով շրջապատված վայրում: Նրանցից մեկը Քադաֆիի գլխին հրացան է դնում և կրակում:
Նոր տեսահոլովակը հերքում է գնդապետի պատահական մահվան մասին նախնական պաշտոնական տարբերակը:
Տեսանյութում կարելի է տեսնել, որ Ջամահիրիի ղեկավարը սպանվել է ինքնադատաստանի արդյունքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից