«Ժողովուրդ». ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված
Հայկական Մամուլ
Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Ինչպես հայտնի Է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով և այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատներն աչքի առաջ ունենալով՝ սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում Էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր՝ վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ։ Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր։ Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել։ Պատգամավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել Է ու վատացել Է։ Հիվանդանոցում բուժվում է։ Կապաքինվի, կվերադառնա»։ Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ Է ստեղծվել այս առիթով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից