Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ հոբելյանի առթիվ
Հասարակություն
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման և տարածման գործում, կերտել մնայուն և անմոռաց կերպարներ:
Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը՝ որակական նոր աստիճանի եք հասցրել Հայաստանի բալետային արվեստը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից