Տիգրան Ուրիխանյանը և Արծվիկ Մինասյանը կպաշտպանեն Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը
Քաղաքական
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Տիգրան Ուրիխանյանը և Արծվիկ Մինասյանը կողմ կքվեարկեն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Զարուհի Փոստանջյանի օգտին: Պետաիրավական հանձնաժողովում խորհրդարանին ՄԻՊ-ի պաշտոնի թեկնածու ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ քանի որ հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեն քվեարկելու բոլոր թեկնածուների օգտին, ինքը կպաշտպանի նաև Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
«Տիկին Փոստանջյան, ես միանգամից ասեմ, որ կողմ եմ քվեարկելու Ձեր թեկնածությանը, որպեսզի տարակարծությունների առիթ չտամ:
Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ մտավախություն ունեմ, որ ձեր թեկնածությունն առաջադրել են «Ժառանգություն» կուսակցությանը չեզոքացնելու համար, որը Հայաստանի ընդդիմադիր դաշտի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է: Ես կիսում եմ ձեր քաղաքական դիրքորոշումը և գաղափարները, վստահ եմ, որ մեր հասարակության համակրանքը վայելում եք հենց ձեր հայացքների համար: Բայց երբ դուք դառնաք Մարդու իրավունքների պաշտպան, չեք կարողանալու նույն ջանասիրությամբ շարունակել ձեր պայքարը»,- ընդգծեց Ուրիխանյանը: Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եթե ինքն ընտրվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, կպաշտպանի նաև Տիգրան Ուրիխանյանի իրավունքները, եթե դրանք խախտվեն: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս հայտնեց, որ պաշտպանելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից