Կրիշտիանուն Նադալն է, Մեսսին՝ Ֆեդերերը. Կասանո
Սպորտ
«Սամպդորիայի» ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն համեմատականներ է տարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև՝ նրանց համեմատելով Նադալի և Ֆեդերերի հետ:
«Մեսսին ունի 5 «Ոսկե գնդակ» և 26-28 տիտղոս: Ներկայիս ֆուտբոլն ավելի բարդ է: Հիմա ֆուտբոլիստներից ավելին է պահանջվում, քան Մարադոնայի ժամանակաշրջանում: Մեսսիի ոտքերին խփում են, բայց նա դա չի նկատում: Նա գոլ է հեղինակում, երբ ցանկանում է: Կրիշտիանուն Նադալն է, Մեսսին՝ Ֆեդերերը: Նադալը ֆենոմենալ թենիսիստ է, բայց նա ամեն ինչ չի կարող նվաճել, եթե մարզավիճակի պիկում չէ: Ֆեդերերը 35 տարեկան է, բայց շնորհիվ իր վարպետության՝ նա մնում է բարձունքում: Հիմա Ռոնալդուն հետ չի մնում Մեսսիից, բայց երկու-երեք տարի հետո կհանձնվի: Մեսսին կխաղա մինչև 35, 36, 37 տարեկան»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու