Ծանրամարտի Հայաստանի առաջնություն. օրվա մրցանակակիրները
Սպորտ
Երևանում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցանակային տեղերի համար պայքարեց 25 կին ծանրորդ:
Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացան Երանուհի Պետրոսյանը` 48 կգ (105 կգ), Աննա Գովելյանը` 53 կգ (175 կգ), Աղունիկ Հակոբյանը` 58 կգ (151 կգ), Քրիստինե Պետրոսյանը` 63 կգ (208 կգ), Նազիկ Ավդալյանը` 69 կգ (220 կգ), Սոնա Պողոսյանը` 75կգ (226 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը` 75+ կգ (266 կգ):
Փետրվարի 15-ին մրցահարթակ դուրս կգան 56 և 62 կգ քաշային կարգի ծանրորդները:
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 14-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու