Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին
Արցախ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտո նում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան