Ռուս քաղաքական գործիչները՝ զարմանահրաշ հագուստով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական գործիչները ժամանակ առ ժամանակ ժողովրդի առջև ոչ ֆորմալ տեսքով են ներկայանում: Խնդիրը պարզ է. ցույց տալ, որ իրենք «նույնպես մարդիկ են, և մարդկային ոչ մի բան խորթ չէ նրանց համար»:
Այդ միտումից չի խուսափել Ռուսաստանի իշխող էլիտան, թեև «տնային հագուստով» այն ավելի շուտ վայրի և ծիծաղելի տեսք ունի, քան «իր ձևով»: Դմիտրի Պեսկովը՝ կարմիր տաբատով ու ուգերով ևս մեկ անգամ ապացուցել է դա, և հիշեցրել Anews.com-ին այլ «տպավորիչ» հագուկապ, որով ներկայանում են ռուս քաղաքական գործիչները:
Դմիտրի Պեսկով

Նոր կին՝ նոր կենսակերպ: Այժմ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատրաստակամորեն ժամանակն անցկացնում է սահադաշտում:


Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահն իր ձմեռային զվարճանքներն ու շրջապատն ունի:



Դմիտրի Մեդվեդև
Համաքաղաքացիների վրա առավել մնայուն տպավորություն է թողնում, իհարկե, ՌԴ նախկին նախագահ և ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդերձանքը:



Վալենտինա Մատվիենկո
Սակայն, եթե խոսքը վառ գույների մասին է, Ռուսաստանում կան առավել պայծառ քաղաքական գործիչներ՝ տառացի իմաստով: Օրինակ՝ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որի ոճն ինչ-որ մեկը շատ ճշգրտորեն «գերտերության շքեղություն է» անվանել:




Վլադիմիր Ժիրինովսկի
Եվ, վերջապես, անկրկնելի Վլադիմիր Ժիրինովսկին: Դժվար է նույնիսկ պատկերացնել մեկ ուրիշի, ում կհաջողվեր այդքան համահունչ տեսք ունենալ վառ դեղին երանգի պիջակով:






















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում