ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ 

Ուրիշներին զուր տեղը մի մեղադրեք…

Վերլուծական

Այն օրվանից, ինչ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, չեն դադարում բարձրագոչ հավաստիացումներն այն մասին,որ Հայաստանի անդամակցությամբ նոր էջ է բացվել հայ-ռուսական միջտնտեսական կապերի պատմության մեջ. դրանք գնալով է՛լ ավելի են խորանալու, է՛լ ավելի ամրապնդվելու: Չնայած ողջ պաթոսին՝ ժամանակն ապացուցեց, որ այն սպասելիքները, որոնք կային՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված, խիստ լավատեսական էին, իսկ դրա հնարավոր դրական արդյունքների մասին խոսելու համար դեռևս բավական երկար ժամանակ կպահանջվի:

Ժամանակակից աշխարհում, ուր իշխում է մրցակցության ոգին ու ծայրահեղ պրագմատիզմը, պետք է բոլորիս համար պարզ լինի, որ արևի տակ մեր տեղն ունենալու համար, ամենակարևորը, մեզանից պահանջվում է նախաձեռնողականություն, որը, համաձայնե՛ք, մեր ուժեղ կողմերից չէ. մենք «ալարում» ենք տեղից շարժվել ու նախաձեռնողականություն ցուցաբերել՝ վստահ լինելով, որ այդ ամենը, չգիտես՝ ինչու, մեր փոխարեն անելու են մեզ հարազատ ռուսները, մինչդեռ պարզվում է՝ ռուսները չեն վստահում հայ գործարարներին: Ահավասիկ մեկ օրինակ. ահա տևական ժամանակ է, ինչ Հայաստանի ջերմոցների ասոցիացիան բանակցություններ է վարում Ռուսաստանի փորձագիտական կենտրոնի հետ՝ Հայաստանում 65 հեկտար ջերմոցներ կառուցելու նպատակով: Պարզվում է, որ ոլոտում համապատասխան ներդրումներով հանդես գալու համար ռուսները պետական երաշխիքներ են պահանջում, ինչը, սակայն, մեր պետությունն այդպես էլ չի տալիս: Ոլորտում գործունեություն ծավալողներից ոմանք պնդում են՝ բանը հասել է նրան, որ իրենք ստիպված են դիմել համաշխարհային բանկին՝ որպես երաշխավոր հանդես գալու համար. պետությունը, փաստացի, հրաժարվում է երաշխավորելուց:

Հետո էլ կանգնում ենք ու ռուսներից բողոքում, թե՝ գիտե՞ք, մեր ռուս եղբայրները մեզ է՛լ չեն սիրում, մեզ չեն վստահում ու երկակի խաղեր են խաղում մեր գլխին: Ճիշտ է, միգուցե այդ պահին մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանում ռուսները, այնուամենայնիվ, թերանում էլ են, ապա դա հիմնականում տեղի է ունենում մեր մեղքով. մենք վստահելի բիզնես գործընկեր չենք և ոչ մեկի համար: Եթե Հայաստան պետությունն ի վիճակի չէ տարրական երաշխիքներ տալ օտարերկրյա ներդրողներին (ռուսները ևս օտարերկրացիներ են՝ չնայած մեզանում իշխող այն կարծիքին, թե ռուսն ու հայը մի մարդ են), ինչո՞ւ պետք է նրանք գան ու իրենց քրտինքով վաստակած գումարները վտանգի ենթարկելով՝ Հայաստանում զարգացնեն, ասենք, նույն ջերմոցային տնտեսությունները. ո՞րն է այս ամենում նրանց օգուտը:

Չեմ բացառում, որ նման անհեթեթ իրավիճակի պատճառ լինեն որոշ չինովնիկների նկրտումները՝ իրենցով անելու ողջ ոլորտը՝ ազատելով իրենց ավելորդ մրցակցությունից. մարդիկ, ելնելով սեփական բիզնես շահերից, ընթացք չեն տալիս գործին, ու ոլորտը մնում է այդպես էլ թերզարգացած՝ մեր գյուղատնտեսության համար դրանից բխող ամենավատթար հետևանքներով հանդերձ: Ուրեմն՝ եկե՛ք չբողոքենք օտարներից ու նախ մեր «աչքի գերա՛նը» տեսնենք, հետո միայն մատնացույց անենք ուրիշների թերացումները. ռուսն ի՞նչ մեղք ունի, որ մեր երկիրն այսպիսին է, կարո՞ղ եք ասել…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Ամենադիտված