«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2 մարդ
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 23-ին' ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվսծ 1987թ.) և «Mercedes E124» մակնիշի 29 LU 735 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1981թ.) ավտոմեքենաները:
«Mercedes E124» մակնիշի ուղևորներ՝ 1987թ. ծնված Ս. Պ.-ը և 1986թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների, տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը