Ցույց եմ տալու՝ ինչ խենթ արարքների է ընդունակ աղջիկը, երբ սիրահարված է. Լիլիթ Կարապետյանը` նոր տեսահոլովակի մասին. Mediamall.am
Այլ
Այսօր' ժամը 19:00-ին, Youtube-ի իր պաշտոնական կայքէջում Լիլիթ Կարապետյանը երկրպագուների դատին է հանձնելու իր նոր' «Քեզ հետ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս մասին Mediamall.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց երգչուհին:
Երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը' Ռիչարդ Մադլենյանինն է, իսկ գործիքավորմամբ զբաղվել է Duetro studio-ն: Երգչուհին նշեց, որ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կատարվել են Մոսկվայում:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով ռուսական թիմ է զբաղվել, իսկ ռեժիսորն էլ Ալեքսեյ Ռուսակովն է: Հարցին, թե ինչու են հատկապես Մոսկվայում անցկացվել նկարահանման աշխատանքները, երգչուհին պատասխանեց, որ հատուկ միտում չկար, պարզապես Մոսկվայում բնակվող իր լավ ընկերոջ' պրոդյուսեր Տարոն Պողոսյանի խորհրդով որոշվեց, որ այս տեսահոլովակն այնտեղ նկարահանվի:
Շարունակությունը՝ Mediamall.am-ում
Նինել Սարգսյան


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը