«Բորուսիայի» ֆուտբոլիստը շարքից դուրս եկավ երեք շաբաթով
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» առաջիկա երեք շաբաթվա ընթացքում չի կարողանա հույս դնել թիմի պաշտպան Սոկրատիսի վրա: Ֆուտբոլիստը կբացակայի վնասվածքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի թվիթերյան միկրոբլոգը:
Սոկրատիսը վնասվածքը ստացել է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ հանդիպմանը: Խաղի 77-րդ րոպեին խաղացողը փոխարինվել է, նրա մոտ մկանային վնասվածք է:
Ընթացիկ մրցաշրջանում Սոկրատիսը մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու