Ազգային ժողովի դիմաց մեկնարկել է լրագրողների բողոքի ակցիան՝ ընդդեմ Մհեր Սեդրակյանի (լուսանկարներ, տեսանյութ)
Հայաստան
Ազգային ժողովի դարպասների դիմաց մեկնարկել է լրագրողների բողոքի ակցիան։ Նախաձեռնության անդամ Լիլիթ Լալայանը նշեց, որ իրենք պահանջում են դատապարտել պատգամավորի արարքը և քիչ հետո պատրաստվում են ուշագրավ հայտարարություն անել:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ով եղել է միջադեպի անմիջական մասնակիցը, զրուցեց լրագրողների հետ և ներկայացրեց դեպքը. «Միջադեպը տեղի ունեցավ Ազգային ժողովում, երբ լրագրողները փորձում էին հարցազրույց վերցնել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանից: Այդ ընթացքում, ըստ երևույթին, դեպի իր աշխատասենյակ էր գնում Մհեր Սեդրակյանը՝ մի քանի պատգամավորի ուղեկցությամբ: Տեսնելով լրագրողներին, ովքեր փորձում էին հարցազրույց խնդրել Սամվել Ալեքսնայանից՝ արեց արտահայտություն. «Էս ի՞նչ նախիր է»:
Մանրամասն՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում



























































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում