Ահա քեզ թուղթ, գրիր՝ որքան ես ցանկանում ստանալ. «Սպարտակի» առաջարկը Հենրիխ Մխիթարյանին և Վալերի Հովհաննիսյանի ներողությունը
Սպորտ
Արմավիրի «Տորպեդոյի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը, ով նախկինում նաև ֆուտբոլային գործակալ է եղել, Sovsport.ru-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին և ներողություն խնդրել ֆուտբոլիստից:
«Մխիթարյանի հետ կապված մի պատմություն կա: Դեռ «Բորուսիա» տեղափոխվելուց առաջ նա պետք է «Շախտյորից» տեղափոխվեր «Անժի»: Առաջարկում էին ֆանտաստիկ գումարներ՝ մոտ 6 մլն եվրո աշխատավարձ: Ստացվեց այնպես, որ տեղափոխվել համոզելու ընթացքում վիճեցի Հենրիխի հետ: Պատճառը փողը չէր, ես անկեղծ ցանկանում էի իրականացնել այդ տրանսֆերը:
«Շախտյորի» ղեկավարությունը նույնպես հակված էր «Անժիի» տարբերակին, սակայն Հենրիխը չհամաձայնվեց: Ասում էր, որ ցանկանում է Եվրոպա գնալ: Մի խոսքով ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից ճնշման համար և ասել՝ կեցցե ինքը, որ տեղափոխվեց Դորտմունդ և չնայեց փողին: Նա դեռ լուրջ առաջարկ էլ ուներ «Սպարտակից»: Նրան բերեցի «Սպարտակ»: Ակումբի բաժնետեր Ջևան Չելքոյանցը Հենրիխին ասաց՝ «Ահա քեզ թուղթ, գրիր՝ որքան ես ցանկանում ստանալ»: Բայց Հենրիխը կենտրոնացած էր Եվրոպա տեղափոխվելու վրա»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու