Մանուչարյանն ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստն է. Վալերի Հովհաննիսյան
Սպորտ
Վալերի Հովհաննիսյանը sovsport.ru-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ազգային ընտրուն ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանի, Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի մասին և նշել.
«Մխիթարյանը ֆանտաստիկ է, բայց Էդգար Մանուչարյանի տեխնիկան, տակտիկան բարձր մակարդակի վրա է: Եթե էդգարը կարողանար Մխիթարյանի պես այդքան ֆիզիկական աշխատանք կատարել, ապա մեծ աստղ կլիներ: Սակայն վնասվածքի պատճառով նա երբեմն կես մրցաշրջան է կորցնում: Չեմ կարող ասել, թե նա ամենաուժեղ հայ ֆուտբոլիստն է, բայց ամենատաղանդավորն է՝ միլիոն տոկոս:
Յուրան շատ լավ տղա է, նա միշտ ամբողջությամբ նվիրվել է «Սպարտակի» խաղերին: Յուրա Մովսիսյանին վերջին տասը տարվա ընթացքում կարելի է համարել «Սպարտակի» լավագույն հարձակվողներից մեկը: Երբ նա նոր էր եկել ակումբ, ինձ ասում էր, որ հպարտ է՝ նման մեծագույն ակումբ գալու համար:
Օզբիլիսին «Սպարտակում» վնասվածքները խանգարեցին: Եթե չլինեին վնասվածքները, կարծում եմ, նրա մոտ ամեն ինչ կստացվեր: Արասը տաղանդ է, սակայն երբ 3-4 լուրջ վիրահատություն ես տանում, դժվար է վերադառնալ քո մակարդակին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու