Վահան Բաբայանը ԲՀԿ-ից դուրս կգա՞. պատգամավորը կողմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիային
Քաղաքական
Ես տարբեր տիպի վերլուծություններ եմ կարդում, բայց այն, ինչ երեկ տեղի է ունեցել ԲՀԿ-ում, մենք չենք ուզում այդ մասին խոսել հրապարակավ։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։
Պատգամավորը չհերքեց, որ խմբակցության ներսում կան խնդիրներ ու տարաձայնություններ և ասաց, որ այդ թեմաների շուրջ կխոսի ավելի ուշ։
«Ես սովորություն չունեմ ներքին խոսակցությունները դարձնել հրապարակային։ Դա շատ տգեղ և քաղաքական ոչ կոռեկտ քայլ է»։
Բաբայանը չհերքեց նաև, որ խնդիրները կապված են ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին կուսակցության ներսում առաջացած տարակարծությունները՝ հավելելով, որ ինքը կողմ էր կոալիցիային։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը