Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա Տոնոյան Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստում Բասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա Մկրտչյան Հարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ Սարգսյան Կարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնի Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառով 

Արման Թաթոյանը ընտրվեց և երդվեց

Հայաստան

Քիչ առաջ Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7  և 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

ԼՈՒՐԵՐ.com՝ տեղեկացմամբ ՄԻՊ ընտրվեց Արման Թաթոյանը, նրան շնորհավորեց Հերմինե Նաղդալյանը, որից հետո Ազգային ժողովում երդումով հանդես եկավ նորընտիր օմբուդսմենը։

Մասնագիտական կրթությունը

1998թ. ընդունվել եւ 2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2002-2004թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2004թ. ընդունվել է ցերեկային ուսուցմամբ ասպիրանտուրա՝ որպես ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:

2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը շարադրված է ռուսերեն լեզվով՝ «Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» թեմայով:

2011թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

2012-2013թթ. «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել եւ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (UPenn Law)՝ մագիստրոսական ծրագրով: Իրավունքի դպրոցին զուգահեռ՝ սովորել է նաեւ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն բիզնես դպրոցի (Wharton Business) գործնական կրթության ինստիտուտում:

Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում 2013 թ. նրան շնորհվել է պատվավոր մագիստրոսի վկայագիր:

Աշխատանքային գործունեությունը

2003թ. հունվար ամսից Արման Թաթոյանն աշխատել է «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» (ՇՄԻՊԿ, EPAC) ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ:

2004թ. աշխատանքի է անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես իրավական հարցերով մասնագետ, իսկ ապա՝ ավագ մասնագետ: Աշխատել է քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնում: Նրա մասնագիտացումը կապված է եղել ազատությունից զրկման վայրերում (այդ թվում՝ բերման ենթարկված) անձանց իրավունքների խախտումներին առնչվող հարցերի հետ: Արագ արձագանքման բաժնի ներկայացուցիչների հետ միասին Արման Թաթոյանը բազմիցս այցելել է փակ հաստատություններ (քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածների պահման վայրեր, հոգեբուժական հաստատություններ եւ այլն): Անմիջականորեն մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան եւ արտահերթ զեկույցների կազմմանը:

2007թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խորհրդական: Աշխատել է մինչեւ 2007թ. դեկտեմբեր ամիսը. հիմնական գործառույթը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նախագծերի կազմումը:

2007թ. դեկտեմբերից աշխատել է Միավորված ազգերի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ: Այդ կարգավիճակում ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության կանխարգելման ոլորտի՝ ՄԱԿ-ի կողմից օրենսդրական առաջարկների ներկայացման, համապատասխան ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:

Ծրագրի ավարտից հետո 2009թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես վարչության դատախազ:

Մինչեւ դատախազ նշանակվելը՝ Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ ղեկավարել է Քրեական գործերով արդար դատաքննության իրավունքի պաշտպանության վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները:

2009թ. որպես իրավական հարցերով խորհրդատու՝ համատեղությամբ աշխատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում փախստականների կարգավիճակի ամրապնդման ծրագրում:

ԵՄ ծրագրի շրջանակում 2009թ. ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի (OPCAT սկզբունքներին համապատասխան) գործունեությանը: Պատասխանատու է եղել քրեակատարողական հիմնարկներ ու այլ փակ հաստատություններ մոնիտորինգային այցերի իրականացման համար: Համակարգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի զեկույցների կազմման աշխատանքները: Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ՝ իրականացրել է նրան առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի ստեղծման, համապատասխան իրավական ակտի մշակման աշխատանքները:

ՄԱԶԾ (UNDP) ծրագրի շրջանակներում 2010թ. սկզբում ղեկավարել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմման մասնագիտական աշխատանքային խումբը: Զեկույցը վերաբերում է դատապարտյալների իրավունքների ապահովման միջազգային չափանիշների ուսումնասիրությանը:

2010թ. ապրիլից մինչեւ 2013թ. նոյեմբեր ամիսը համատեղության կարգով աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում:

Այնուհետեւ, մինչեւ 2012թ.-ը, աշխատել է որպես Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ:

2010-2014թթ. ad hoc սկզբունքով եղել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ գրասենյակի (UNDOC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ:

2010թ. մինչ օրս հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ: Օրենսգրքի նախագծի հայեցակարգը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ դրա հիման վրա մշակված նախագծի տեքստն արդեն գտնվում է ՀՀ խորհրդարանում:

2011թ. ընթացքում, որպես ԵԱՀԿ իրավական հարցերով փորձագետ, կանադացի դատախազի հետ միասին մասնակցել է դատախազության բարեփոխմանն ուղղված ծրագրին եւ դրա արդյունքում զեկույցի կազմմանը:

2011թ. ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունից: Կոմիտեի պատվիրակության կազմում իրականացրել է մոնիտորինգային այցելություններ եվրոպական երկրների փակ հաստատություններ (ոստիկանության բաժիններ, բանտեր եւ այլն), ինչպես նաեւ մասնակցել է կոմիտեի զեկույցների կազմմանը, ներգրավված է եղել կոմիտեի աշխատանքային խմբերում:

2013թ. մարտ ամսից մինչ օրս որպես միջազգային խորհրդական՝ ներգրավված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից իրականացվող հատուկ ծրագրում, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական հանձնաժողովների գործունեության աջակցության եւ խոշտանգումների կանխարգելման հետ: Այս կարգավիճակով իրականացրել է ուսուցումներ ՌԴ դիտորդական հանձնաժողովների փորձագետների համար: Մասնակցել է նաեւ ՌԴ քրեական օրենսգրքի՝ խոշտանգմանն առնչվող դրույթների բարեփոխմանն ուղղված քննարկումներին:

2013թ. նոյեմբերից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ պատասխանատու է խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովման համար: Հանդիսանում է ԵԽ եւ ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում պատասխանատու ներկայացուցիչ: Իրեն վերապահված իրավասության սահմաններում համակարգում է քրեական դատավարության, քրեական, ինչպես նաեւ քրեակատարողական նոր օրենսգքերի նախագծերի մշակման աշխատանքները:

Նախարարի տեղակալ նշանակվելու հետ միասին նշանակվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ: Մասնակցում է Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ գանգատների քննությանը: Իր իրավասության սահմաններում Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում անմիջականորեն ղեկավարում է ՀՀ օրենսդրության բարեփոխման աշխատանքները (խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի բարեփոխում, ոչ նյութական վնասի հատուցման համակարգի ներդրում, ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության իրավունքի իրականացման մեխանիզմի բարեփոխում եւ այլն): Վերոգրյալից բացի, Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի համակարգմամբ, ղեկավարում է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանն առնչվող բարձրաստիճան քննարկումները՝ ԵԽ քարտուղարության ղեկավար կազմի հետ: Մասնակցում է ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին՝ կապված Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման հետ:

Գիտամանկավարժական գործունեությունը

2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» եւ «ՀՀ քրեական դատավարություն»:

2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)' անգլերեն լեզվով: Դասանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» եւ «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»:

2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաեւ Դատական, ինչպես նաեւ՝ Դատախազության դպրոցներում:

Հեղինակ եւ համահեղինակ է 3 գիտական մենագրության եւ շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով):

Օտար լեզուների իմացությունը

Անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), ուկրաիներեն (գերազանց), ֆրանսերեն (սկսնակ):

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Կուսակցական չէ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա ՏոնոյանՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստումԹուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդԲասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում ՀայաստանինՀունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա ՄկրտչյանՀարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ ՍարգսյանԿարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնիՌուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառովԹող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ ՇարմազանովՄաթեմատիկայի ամենահայտնի չլուծված խնդրի շուրջ աղմուկ է բարձրացել. երկու տարբեր ապացույցի հավակնություն է ներկայացվելՔուվեյթում իտալացի մասնագետների զոհվելուց հետո Եվրամիությունը պահանջում է ճնշում գործադրել Իրանի վրաՄեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում էԹրամփը լրացուցիչ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք․ նոր նախազգուշացում Իրանին«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Արհեստական բանականությունը մտնում է սպիտակուցների նախագծման ոլորտ. գիտնականներն արձանագրել են նոր առաջընթացՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը Պայթյուններ, ավիավթարներ ու վտանգավոր պահեր․ տեսարաններ, որոնց անհնար է անտարբեր նայելԻտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս ՊետրոսյանՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ
Ամենադիտված