Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները
Հայաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 20-ի հրամանագրով դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի ԱԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը' ո ր ո շ ու մ ե մ.
2016 թվականի փետրվարի 20-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները»:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը