Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն 

«Մադրիդյան առաջարկների» նորացված տարբերակը և Կազանյան փաստաթուղթը սպառնալիք են ԼՂՀ-ի և ՀՀ-ի ազգային անվտանգությանը

Վերլուծական

ՀՀ կառավարությունը, կարծում եմ, հենց սա նկատի ունենալով էլ անցած հինգշաբթի (մայիսի 5-ին) անուղղակիորեն մերժել է «Մադրիդյան առաջարկները», որոնք ժամանակին պաշտոնապես հանձնվել էին Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին: Միաժամանակ մերժել է նաև «Մադրիդյան առաջարկների» նորացված տարբերակի հիման վրա 2009թ. օգոստոսից կողմերին առաջարկվող լուծումը:

Հիշեցնենք, թե ինչ «լուծման» մասին է խոսքը:

«Մադրիդյան առաջարկները» կամ, պայմանական անվանմամբ, սկզբունքները (անգլ.՝ Madrid proposals) 2007 թվականին նոյեմբերին 29-ին Մադրիդում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների հավաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման համար ներկայացված հիմնական առաջարկներն են: Մադրիդյան առաջարկների (սկզբունքների) թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է Իտալիայի Աքվիլա քաղաքում 2009թ. հուլիսի 10-ին։

Հուլիսի 10-ին Աքվիլայում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին 2009թ. օգոստոսին ներկայացվել է 2007թ. Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնական (որոշ շարադրանքներում' հիմնարար) սկզբունքները մասնավորապես կոչ են անում' Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, Ներքին տեղահանված եւ փախստականների' իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

Թեև վերոնշյալ առաջարկները կամ սկզբունքները Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից ներկայացվում են այնպես, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից դրանց հավանություն տալը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր, որը Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար կապահովի խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա, իրականությունը ճիշտ հակառակն է: Առաջին իսկ հայացքից էլ պարզ է, որ վերոնշյալ առաջարկները մեզ համար բացարձակապես անընդունելի են, քանի որ հայկական կողմի համար դանդաղ կամ արագ գործողության ականի նշանակություն ունեցող այդ առաջարկների ընդունման պարագայում մենք ոչ հեռավոր ապագայում կորցնելու ենք Արցախը, իսկ դրանից հետո հարցականի տակ է դրվելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու գոյությունը:

Հիմա ոմանք կարող են զարմանալ, թե ՀՀ կառավարությունն ինչպե՞ս է անուղղակիորեն մերժել «Մադրիդյան առաջարկները» և դրանց նորացված տարբերակի հիման վրա կողմերին առաջարկվող լուծումը, որ իրենք չեն իմացել: Պատասխանեմ' այդ մերժումն արտահայտված է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, ըստ էության, դրական եզրակացության նախագծին տրված հավանությամբ: Դա միաժամանակ հավանություն է նաև «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կցված այդ փաստաթղթի ընդունման հիմնավորման, որը, ցավոք, առ այսօր պատշաճ ուշադրության չի արժանացել մեր ԶԼՄ-ների և հանրության կողմից:

Մինչդեռ, հիմնավորման գ) կետում շարադրված է ուղղակիորեն հետևյալը.

«մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեև Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը տևապես պատրաստակամություն և քաղաքական կամք են դրսևորել' գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որևէ լուծում մերժելու և Արցախի ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին՝ պաշտոնական Ադրբեջանն այս օրերին անցել է լայնածավալ պատերազմի շփման գծի ողջ երկայնքով: Հրապարակված «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը, և նորացված' 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը» (ընդգծումը' մերը):

Ընդգծեմ, որ ՀՀ կառավարությունը չմերժելով նաև տվյալ հիմնավորմամբ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, պարզապես ընդունումը պայմանավորելով «Հայաստանի և Արցախի միջև քննար¬կում¬ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», ըստ էության, չի ժխտել, ընդունել է, որ «Մադրիդյան առաջարկների» և «Մադրիդյան նորացված առաջարկների» հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը, միաժամանակ սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը: Իսկ սա արդեն նշանակում է անուղղակիորեն մերժել վերոնշյալ առաջարկները: Ավելին. օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալով, կառավարությունն անուղղակիորեն մերժել է նաև ս.թ. ապրիլի 2-ի դրությամբ դեռ բանակցային սեղանին դրված Կազանյան փաստաթուղթը, քանի որ դրա հիմքում նույնպես Մադրիդյան սկզբունքներն են:

Կարծում եմ, շատ կարևոր է այս ամենը նկատի ունենալը. եթե ՀՀ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը երբևէ փորձեն ընդունել Մադրիդյան կամ Մադրիդյան նորացված առաջարկները, դրանց հիման վրա մշակված Կազանյան կամ թեկուզ դրա նման մեկ այլ փաստաթուղթ, մենք պետք է նրանց հիշեցնենք օրենքի նախագծի հիմնավորման վերը նշված և ընդգծված դրույթը:

Միաժամանակ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելով Հայաստան, դարձյալ խոսեն Մադրիդյան առաջարկների և Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան կամ դրա նման ինչ-որ մի փաստաթղթի մասին, ապա մեր հասարակության վերաբերմունքը նրանց առաջարկների ու նրանց նկատմամբ, կարծում եմ, պետք է, դիվանագիտական լեզվով ասած, շատ սառը լինի:

Մենք պետք է միասնականորեն դիմադրություն ցուցաբերենք այն ամենի նկատմամբ, ինչը սպառնալիք է Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, ավելին' պետք է հզոր հակահարված տանք այդպիսի ցանկացած սպառնալիքի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին
Ամենադիտված