Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Աստված մի արասցե, իսկ եթե ձեր երեխան արժանանա նման վերաբերմունքի և ճակատագրի, էլի՞ կառարկեք...

Հասարակություն

Եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք. եթե մանկահասակ երեխայի ծնողները կամ հարազատները «Հրազդան ԲԿ» ընկերության բժշկուհու գրպանը, ասենք, մի տասը հազար դրամանոց խոթած լինեին, այդ բժշկուհին սին կամ տվյալ դեպքում անհարկի պատճառաբանությամբ կհրաժարվե՞ր հիվանդ երեխային ընդունել նշված բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունք: Եվս մեկ հարց' եթե չլիներ բժշկուհու մերժումը, այսինքն' եթե հիվանդ երեխան ժամանակին ստանար համապատասխան բժշկական օգնություն, կմահանա՞ր…

Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ չէր մահանա: Սակայն երեխայի ծնողների, հարազատների մտքով չէր էլ կարող անցնել հետագայում իրադարձությունների նման զարգացումը: Լինելով օրինապաշտ քաղաքացիներ, նրանք բժշկուհուն որևէ բան չեն առաջարկել իր իսկ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման համար:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մարինե Հակոբյանը 1985 թվականից աշխատելով «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ում և 2010թ. դեկտեմբերի 30-ից հանդիսանալով ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի բժիշկ- մանկաբույժ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, դեռևս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերն իր իսկ ցուցումով բուժում ստացած և 2015թ. փետրվարի 4-ի առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» ՓԲԸ բերված մանկահասակ (24.12.2014թ. ծնված) Մանե Հարությունյանի ախտորոշմանը' «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» (տրված' ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից) քաջատեղյակ լինելով հանդերձ, չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման և հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի թիվ 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Հակառակ նշված պահանջների, Մ. Հակոբյանը, ըստ մեղադրական եզրակացության, դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար բաժանմունք՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ: Այդպիսով, համաձայն քր. գործի նյութերի, բժշկուհին բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման հիմնական և միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մ. Հարությունյանին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն: Հենց սա էլ, ինչպես պարզվել է նախաքննությամբ, հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողություններ և կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանե Հարությունյանին 2015թ. փետրվարի 4-ին անզգուշությամբ պատճառված մահը:

Վերը նշված արարքի համար Մարինե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի («Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը») 2-րդ մասի հատկանիշով: Ըստ այդմ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այո, բժշկուհին հիվանդ երեխային սպանելու դիտավորություն չի ունեցել, սակայն, կարծում եմ, անընդունելի է այն ձևակերպումը, թե բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով է եղել: Անձամբ ես սրան չեմ հավատում: Ուրիշ բան, եթե իսկապես չիմանար նշված ախտորոշման և իր մասնագիտական պարտականությունների մասին: Չիմանար, որ տվյալ դեպքում խիստ անհրաժեշտ հոսպիտալիզացիան, որի պարագայում հնարավոր կլիներ Մ. Հարությունյանին ցուցաբերել առաջնային բուժօգնություն' ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն, ամենևին էլ պայմանավորված չէ բժշկական այնպիսի բարդ սարքավորումներով, որոնք չկան տվյալ բժշկական կենտրոնում: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, նա հիշյալ ախտորոշմանը քաջատեղյակ է եղել: Իսկ մասնագիտական վերոնշյալ պարտականություններն էլ, քանի որ բարդ չեն, տարրականներից են, կարծում եմ, մոռանալ կամ չիմանալ չէր կարող:

Ի դեպ, բժշկուհուն հնարավոր չէր 130-րդ հոդվածի փոխարեն այլ հոդվածով մեղադրանք առաջադրել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա համապատասխան հոդված:

Եթե ես լինեի օրենսդիրը, Քրեական օրենսգրքում 130-րդ հոդվածից բացի, կներմուծեի ավելի խիստ պատիժ նախատեսող 130-րդ պրիմ 1 հոդվածը հետևյալ վերտառությամբ' «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները դիտավորությամբ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը», իսկ հոդվածի հետագա շարադրանքը կձևակերպեի այսպես.

«1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները դիտավորությամբ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ հիվանդից կամ հիվանդատիրոջից (հիվանդի մերձավորներից) չբավարարված նյութական ակնկալության կամ նրանց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է…», այնուհետև ինչպես 130-րդ հոդվածի շարադրանքն է, սակայն, բնականաբար, ավելի խիստ պատժաչափերի սահմանմամբ:

Այս առաջարկի առնչությամբ հավանաբար կլինեն առարկողներ, սակայն մի պահ պատկերացրեք, որ, Աստված մի արասցե, ձեր երեխան է արժանացել կամ կարող է արժանանալ նման վերաբերմունքի և ճակատագրի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված