Թուրք բժիշկները RT-ին պատմել են ԻԼԻՊ-ի գրոհայիններին բուժելու մասին
Աշխարհ
RT-ի թղթակից Լիզա Ֆիլանը կարողացել է գտնել այն թուրք բժիշկներին, որոնք երկրի հարավում գտնվող հոսպիտալներում բուժել են Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ «Իսլամական պետության» վիրավոր գրոհայիններին:
Հաղորդվում է, որ ռեպորտաժի պատրաստման ժամանակ RT-ի թղթակիցը բախվել է թուրքական իշխանությունների հակազդեցությանը, ինչի համար էլ հարկադրված է եղել գործել գաղտնի:
RT-ին տված հարցազրույցի ժամանակ բժիշկների՝ տեղի ասոցիացիայի ղեկավար Համզա Աղջան պատմել է, որ ԴԱԻՇ-ի ու Սիրիական ազատ բանակի զինյալներին Թուրքիայի սահման են հասցնում սովորական պիկապներով:
«Մենք բուժել ենք այդ զինյալներին, որոնք վերականգնվելուց հետո վերադարձել են շարք: Ոմանց մեր հիվանդանոց են հասցրել 2-3 անգամ: Կառավարությունը մեզ որևէ ցուցում չի տվել զինյալների բուժման վերաբերյալ, սակայն դրա հետ մեկտեղ նա նրանց հնարավորություն է տվել հատել սահմանը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում