Պետդեպը ստիպում է Օբամային տապալել Ասադին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պետդեպի ճնշման տակ է հայտնվել: Գերատեսչության ներկայացուցիչները կոչ են անում Օբամային տապալել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը:
Ավելին, նրանց կարծիքով՝ Օբաման պետք է դա անի սիրիացի նախագահի ուժերին հարվածների օգնությամբ: Ինչպես հայտնի է դարձել, համապատասխան պահանջները Պետդեպի աշխատակիցներն արտացոլել են փաստաթղթում, որը դատապարտում է Օբամայի քաղաքականությունը Սիրիայում:
Ըստ նախնական տվյալների՝ այդ թուղթը ստորագրել է 50 հոգի: Բոլոր այդ մարդիկ զբաղված են սիրիական քաղաքականությանն առնչվող հարցերով, հաղորդում է WSJ-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում