Պուտինը կոչ է արել ստեղծել մեծ Եվրասիական գործընկերություն
Աշխարհ
Ռուսաստանը ու ԵԱՏՄ մյուս երկրները կողմ են հանդես գալիս Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, ԱՊՀ երկրների և մի շարք այլ պետությունների մասնակցությամբ մեծ Եվրասիական գործընկերության ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի լիագումար հանդիպմանը, տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:
«Մենք մեր գործընկերների հետ կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է դառնալ ավելի լայն ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման կենտրոններից մեկը»,- ասել է նախագահ Պուտինը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է մայիսի վերջին՝ Աստանայում ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը։
ԵԱՏՄ-ն կարող է ներգրավել նոր գործընկերների՝ տեխնոլոգիական խնդիրների կատարման համար, հայտարարել է Պուտինը։
Պետության ղեկավարը ճկուն ինտեգրացիոն կառույցների շրջանակում համագործակցության զարգացման կոչ է արել։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում