Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում
Աշխարհ
Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան Է գրանցվել ԱՄՆ-ի հարավարեւմուտյան մասում: Այդ մասին հունիսի 21-ին հայտնել Է AP գործակալությունը:
Ամենաշոգ եղանակն այն քաղաքներում Է, որոնք տեղ են զբաղեցրել Արիզոնայի եւ Կալիֆոռնիայի նահանգների սահմանի երկայնքով:
Մասնավորապես, կալիֆոռնիական Փալմ-Սփրինգսում սնդիկի սյունը հունիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին, հասել Է ըստ Ցելսիուսի` 49,5 աստիճանի նշագծին:
Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսում գերազանցվել Է ջերմաստիճանի ռեկորդը. օդը տաքացել Է, ըստ Ցելսիուսի, մինչեւ 47 աստիճան:
Անցած հանգստյան օրերին Էքստրեմալ տապից մահացել Է հինգ մարդ, նշում Է AP-ը:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին շոգը կսկսի թուլանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում