Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել իր և Հյուսիսային Իրաքի տարածքներում PKK-ի օբյեկտներին
Աշխարհ
Թուրքիայի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող Զապի ու Մեթինայի շրջաններին և Դիարբեքիրի նահանգի Լիջե և Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջաններին, հայտնում է Anadolu-ն:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ դա իրականացվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում:
Հայտարարության մեջ նշված է, որ հետախուզական տվյալների ստացումից հետո երեկ՝ ժամը 22:13-22:21-ին, հարվածներ են հասցվել Զապի, իսկ դրանից քիչ անց՝ Մեթինայի շրջաններին:
Ընդգծվում է, որ այդ հարվածների արդյունքում ոչնչացվել է 15 թիրախ: Բացի դրանից, երեկ՝ ժամը 16:00-16:16-ին, հարվածներ են հասցվել Լիջեի, իսկ 19:45-20:05-ին՝ Շեմդինլի շրջաններին: Այդ հարվածների արդյունքում էլ ոչնչացվել է 20 թիրախ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում