Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Բաթումում
Աշխարհ
Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին Բաթումում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ները, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշվիլին:
Նա նշել է, որ երեք երկրների ՊՆ ղեկավարներն աշխատել են հուշագրի վրա, որի ստորագրումը նախատեսվում է այդ հանդիպման ժամանակ:
«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոփոխության պատճառով հուլիսի սկզբին ծրագրված հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Բաթումում: Հանդիպմանը կստորագրվի հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերը համատեղ լուծելու համար», -ասել է վրացի նախարարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ