ՌԴ-ի պարտականությունն էր Թուրքիային հրավիրելը. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին հրավիրելը Ռուսաստանի պարտականությունն էր՝ որպես կազմակերպիչ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Նիստին մասնակցելու համար հրավիրվել են բոլոր երկրների արտգործնախարարները, որոնք կազմակերպության աշխատանքներին մասնակցում են որպես անդամ երկրներ ու դիտորդներ:
Կարող եմ ասել, որ ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու համապատասխան հրավեր ուղարկվել է Թուրքիայի արտգործնախարարին: Դա Ռուսաստանի պարտավորությունն է՝ որպես նախագահող կողմ: Նման հրավեր ուղարկվել է»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիայի ու Ուկրաինայի արտգործնախարարները կմասնակցեն հուլիսի 1-ին Սոչիում կայանալիք ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում