Ֆինանսական շուկաները թերագնահատել էին բրիտանական հանրաքվեն, բայց խուճապ չեղավ. Լագարդ
Աշխարհ
Աշխարհի ֆինանսական շուկաները թերագնահատել էին բրիտանական հանրաքվեի հետեւանքները, բայց տնտեսությունում խուճապ տեղի չունեցավ: Հունիսի 26-ին այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալով Կոլորադոյի Ասպենի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած համաժողովում:
«Շուկաներն զգալի չափով թերագնահատել էին հանրաքվեի արդյունքը»,- խոստովանել է նա:
«Շուկաներում խուճապ չեղավ, կենտրոնական բանկերը կատարեցին աշխատանքը: Տեղի ունեցավ (շուկայի) կտրուկ, կոշտ եւ ընդգրկուն շարժում: Ֆունտը նվազեց 10 տոկոսով, բայց օրվա ընթացքում փոքր-ինչ բարձրացավ: Բոլոր կազմակերպություններն ու քաղաքական գործիչները հանդես եկան հրապարակային հայտարարություններով, իրադրությունը գտնվում էր վերահսկողության ներքո, մենք խուճապ չտեսանք»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում