Ֆրանցիսկոս Պապը չի բացառել ԵՄ-ի կազմակերպման նոր, ավելի ազատ ձեւը
Աշխարհ
Հավանաբար արժե մտածել Եվրամիության կազմակերպման նոր, ավելի ազատ ձեւի շուրջ: Այդ մասին հունիսի 26-ի երեկոյան հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Երեւանից Հռոմ թռիչքի ընթացքում զրուցելով լրագրողների հետ:
Պատասխանելով Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հարցին, որի ընթացքում մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, Ֆրանցիսկոսը նշել է, որ «բաժանվելու մթնոլորտը» առկա է ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհամասի առանձին երկրներում, հիշեցնելով, մասնավորապես, Կատալոնիայում եւ Շոտլանդիայում տիրող տրամադրությունների մասին:
«Ինչ-որ բան այն չէ այդ զանգվածեղ միությունում: Գուցե պետք է մտածել միության նոր, ավելի ազատ ձեւի մասին: Բայց չի կարելի կեղտաջրի հետ դուրս նետել նաեւ երեխային»,- Քահանայապետի խոսքը մեջբերել են իտալական ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչները եղել են ինքնաթիռում:
Պատասխանելով եվրոպական աշխարհամասում պատերազմի ծագման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Եվրոպայում պատերազմ արդեն կա»:
Հունիսի 26-ի երեկոյան Հռոմի Պապը Վատիկան է վերադարձել Հայաստան կատարած եռօրյա առաքելական ուղեւորությունից, հաղորդել է ՌԻԱ նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում