Կոլորադոյում գնացքը բախվել է ֆուրգոնին. կա 5 զոհ
Աշխարհ
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում հունիսի 26-ին հինգ մարդ է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել մարդատար գնացքի եւ գծանցն անցնող ավտոֆուրգոնի բախման հետեւանքով: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Թրինիդադ քաղաքից ոչ հեռու: Ֆուրգոնի վարորդը, որում եղել է վեց մարդ, ներառյալ չորս երեխա, չի հասցրել կտրել-անցնել գծանցն այն ժամանակ, երբ նրան է մոտեցել գնացքը, դրա հետեւանքով շարժակազմը, որի մեջ եղել է ավելի քան 280 ուղեւոր, խոյահարել է ավտոմեքենան՝ մի քանի մետր քարշ տալով այն երկաթուղային պաստառով, նախքան մեքենավարը կարողացել է կանգ առնել:
Ավտոմեքենայում գտնող երկու չափահասը եւ երեք երեխան տեղում մահացել են: Մի աղջնակ լուրջ վերքեր է ստացել եւ օրհասական վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Գնացքի ուղեւորների թվում տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում